Սևանում և Գավառում խստացված ստուգումներ են. գրանցվել են խախտումներ

Գեղարքունիքի մարզի Սևանի և Գավառի սննդի շղթայի օբեկտներում այսօր՝ հուլիսի 5-ին,  ՍԱՏՄ խստացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ հետևյալ պահանջների խախտումներ՝ անձնակազմը պատշաճ չի կրել դիմակ և ձեռնոցներ, ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվել, ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյաններում եղել են թերացումներ: Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից շարունակվում են մշտադիտարկումները հանրապետության բոլոր մարզերի, ինչպես նաև մայրաքաղաքի իրացման ցանցում, հանրային սննդի կազմակերպություններում ու սննդամթերքի արտադրություններում:

Հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:
 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը այսուհետ էլ հետամուտ է լինելու կորոնավիրուսի դեմ պայքարով պայմանավորված պարետի որոշումների պահանջների կատարմանը:

Քաղաքականություն

Պատահարներ