ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ում ցուցարարները տապալել են Քրիստափոր Կոլումբոսի արձանը

ԱՄՆ-ի Բալթիմոր քաղաքում, որը գտնվում է մայրաքաղաք Վաշինգտոնից քիչ հեռու, բողոքի ակցիայի մասնակիցները վնասել, ապա տապալել են Քրիստափոր Կոլումբոսի արձանը: Արձանը վեր էր խոյանում Փոքրիկ Իտալիա շրջանում: Նշենք, որ հուլիսի 4-ին ԱՄՆ-ում տոնում են անկախության օրը: Երբ քաղաքում սկսվել է տոնական հրավառություն, հավաքվածներն արձանը նետել են քաղաքային նավահանգիստ:

 

Վաշինգտոնում ևս տոնական արարողություններն առանց միջադեպերի չեն ընթացել: Թրամփի ելույթի ժամանակ ցուցարարներն այրել են ամերիկյան դրոշը, հետո ուղղություն վերցրել այն հրապարակ, որտեղ անց է կացվել հրավառությունը:

Քաղաքականություն