Վրաստանում երկշաբաթյա կարանտինն ու կորոնավիրուսի թեստավորումը վճարովի կդառնա օտարերկրացի բիզնեսմենների համար

Վրաստանում կարանտինն ու թեստերը վճարովի են դարձել օտարերկրացի բիզնեսմենների համար: Այս մասին հայտնում է Новости Грузия-ն: 

Հաղորդվում է, որ նման հայտարարություն է արել Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան՝ «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Արտասահմանից եկած բիզնեսմենների առջև երկընտրանք է դրվելու՝ կամ վճարովի երկշաբաթյա կարանտին ժամանակակից հյուրանոցում, կամ էլ վճարովի թեստավորում 3 օրը մեկ: Սա կվերաբերի ոչ միայն ԵՄ-ից ժամանած բիզնեսմեններին, այլև մնացած բոլոր բիզնես-այցելուներին: 

 

Նշվում է, որ վերոնշյալ ծառայությունների վճարները բնավ էլ բարձր չեն, բայց դրանից հյուրանոցային բիզնեսը բավականաչափ եկամուտներ կունենա:

Քաղաքականություն

Պատահարներ