ԱԱՏՄ-ն աշխատանքային խիտ գրաֆիկով ստուգայցեր է անցկացրել Գավառում և Սևանում

Ախտահանիչներ, ջերմաչափեր, գրանցամատյաններ, փակվող աղբամաններ ու ոչ միայն․ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային թիմերն հուլիսի 5-ին Գավառում եւ Սեւանում էին՝ աշխատանքային խիտ գրաֆիկով ուժեղացված ստուգայցերով։  Այս մասին հայտնում են  ՀՀ կառավարությունից։

«Տեսուչները որոշ վայրերում նաեւ չափել են տնտեսավարողների կողմից ախտահանման նպատակով օգտագործվող սպիրտի թնդությունը։

Կորոնավիրուսի տարածումը կանելու նպատակով ԱԱՏՄ դիտարկումները փաստում են՝ Գեղարքունիքի մարզում բիզնեսը ստուգումների առաջին օրերի համեմատ առավել կարգապահ է դարձել։ Խանութներ, դեղատներ, գրասենյակներ եւ ԱԱՏՄ վերահսկողության դաշտում գտնվող այլ ոլորտների տնտեսավարողներ՝ ամենուր կազմվում է արձանագրություն, խախտումների դեպքում դրանք ուղարկվում են պարետատուն։

Այսօր դիտարկված 49 տնտեսավարողից 5-ի կասեցման միջնորդություն է ուղարկվել պարետին։ Ընդ որում՝ դրանցից միայն 1-ն է եղել Գավառում գործող տնտեսավարող․ այստեղ խախտումները նվազագույնի են հասցվել։

Երեք մարզ սպասարկող ԱԱՏՄ Արեւմտյան տարածքային կենտրոնի պետ Վահագն Նիկողոսյանը նկատում է՝ պարետի սահմանած անվտանգության նորմերի պահպանման առումով համեմատաբար ավելի լավ արդյունք է գրանցվում Տավուշում։ Նորմերի ավելի շատ խախտումներ են նկատվում Կոտայքում։ Ի դեպ այս մարզում՝ Աբովյան քաղաքում, պարետի վերջին որոշմամբ կասեցման է ենթարկվել միանգամից շուրջ երկու տասնյակ տնտեսավարող»,- նշված է հաղորդագրության մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ