Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախի սահմանի մոտակայքում մարտական կրակով գիշերային զորավարժություններ է անցկացրել

Ադրբեջանական բանակի զինված ստորաբաժանումները Արցախի սահմանից ոչ հեռու մարտական կրակով մարտավարական զորավարժություններ են անցկացրել, տեղեկացնում է Eadaily.com-ը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքին հղումով:

«Զորավարժությունների շրջանակում ստորաբաժանումները տարբեր առաջադրանքներ են կատարել գիշերային պայմաններում: Զորավարժությունների մասնակից ստորաբաժանումները տարբեր զենքերից բացված կրակով ոչնչացրել են պայմանական հակառակորդի թիրախները»,-ասված է նախարարության  հաղորդագրությում:

Քաղաքականություն

Պատահարներ