Արենի, Չիվա և Պռինդ գյուղերի միջնամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Հուլիսի 5-ին՝ ժամը 20:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արենի, Չիվա և Պռինդ գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության երեք օպերատիվ խումբ։

Եղել է ուժեղ քամի, ինչը կարող էր նպաստել հրդեհի տարածմանը դեպի գյուղի այգիներ։

Ժամը 21:17-ին հայտարարվել է հավաք. հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր թվով 29 փրկարար ծառայող և տեղի 40 բնակիչներ, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ կանխվել է հրդեհի տարածումը դեպի այգիներ:

Նախնական տվյալներով՝ այրվել է մոտ 30 հա խոտածածկ տարածք։

Ժամը 23:43-ի դրությամբ հրդեհը եղել է մեկուսացված։ Մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են. տեղում իրականացվել է հերթապահություն։


 

Քաղաքականություն

Պատահարներ