Արցախում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր չեն հայտնաբերվել

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր հանրապետությունում չեն հայտնաբերվել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

«Ուրախությամբ արձանագրենք, որ հիվանդությունը հաղթահարել է 8 քաղաքացի:

Մեկուսացված է 85, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 26 քաղաքացի:

Պացիենտներից մեկի առողջական վիճակը ծանր է, ունի քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ: Երեքի առողջական վիճակն էլ շարունակում է մնալ միջին ծանրության:

Ընդհանուր թեստավորումների քանակը 2 320 է»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ