Երկու ամսում քաղաքացիները բանկերից հանել են 100 մլն դոլարի խնայողություններ. Panorama

Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսների ցուցանիշներն արդեն փաստում են հանրապետության սոցիալ-տնտեսական և ֆինանսական ոլորտների վրա կորոնավիրուսի համավարակի էական բացասական ազդեցության մասին:
Ինչպես և սպասվում էր վերջին երկու ամիսներին զգալիորեն  բարձրացել է հասարակության վարկային բեռը, որն նախկինում  էլ թեթև չէր:

 

Ինչպես տեղեկացնում է Panorama.am-ն իր վելուծական նյութում, հրապարակած վիճակագրությունից պարզ է դառնում, որ համաճարակին դիմակայելու համար վարկերին ապավինելուց զատ, բնակչությունը ինտենսիվորեն դիմում է բանկերում իր ունեցած ավանդների օգտագործմանը: Մեկ ամսվա ընթացքում՝ ապրիլին բանկերում բնակչության ներգրաված ավանդների մնացորդը նվազել է 44.04 մլրդ դրամով` կազմելով 1 տրլիոն 626 մլրդ դրամ: Հատկանշական է, որ 38 մլրդ դրամով պակասել են  արտարժույթով պահվող ավանդները: 

Այս մասին է խոսում նաև այն փաստը, որ ավանդների նվազման միտումն արձանագրվել է նաև մարտին, որի ընթացքում  փետրվարի համեմատ ավանդները նվազել են 5.6 մլրդ դրամով: Մարտին բանկերում ֆիզիկական անձանց ավանդները կազմում էին 1 տրիլիոն 670 մլրդ դրամ:

Գումարային հաշվով ստացվում է, որ երկու ամսվա ընթացքում ՀՀ քաղաքացիները մոտ 100 մլն դրամի ավանդներ են հետ վերցրել բանկերից, որն աննախադեպ  երևույթ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին արձանագրվում էր միայն ֆիզիկական անձանց ավանդների ծավալների մշտական աճ:

Մանրամասներ` սկզբնաղբյուր կայքում: 

Քաղաքականություն

Պատահարներ