Եվրամիության տարածքում համավարակի երկրորդ ալիքն է ահագնանում․ մարամասներ

Եվրամիության տարածքում համավարակի երկրորդ ալիքն է ահագնանում:  Իսպանիայում շուրջ 3 հազար մարդ ներկայում կարանտինի մեջ է: Կատալոնիայի ագլոմերացիաներից մեկում խիստ մեկուսացման ներդրումից մեկ օր անց, նմանատիպ միջոցառումները երկուշաբթի օրվանից սկսել են կիրառվել Իսպանիայի Գալիսիա համայնքի 70 հազար բնակիչների  համար: Գալիսիայում կարանտինը կշարունակվի ամենաքիչը մեկ շաբաթ:

Դրա հետ մեկտեղ պաշտոնական Մադրիդն ընդգծում է, որ, երկրում, ընդհանուր առմամբ, համաճարակային իրավիճակը վերահսկելի է:

 

Իսկ Հարավային Ամերկայում գրեթե նույն իրավիճակն է ինչ Եվրամիության տարածքում։ Արգենտինայում կրկին սահմանվել է խիստ կարանտինային ռեժիմ։ Auroranews-ը կապ է հաստատել Արգենտինայում բնակվող հայ ընտանիքի հետ՝ հասկանալու համար վիճակի լրջությունն և արտակարգ իրավիճակի ազդեցությունը հասարակության վրա։ 

Արգենտինայում  բնակվող Գայանե Ազիզյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ մի քանի օր է ինչ վերսկսվել է կարանտինային խիստ ռեժիմը և այս անգամ վիճակը աելի բարդ է, քանի որ երկրում  բավականին ցուրտ է և մշտապես տեղում է առատ ձյուն։ 

«Նորից տեղի իշխանությունները հայտարարում են ահագնացող վտանգի և կորոնավիրուսի արագ տարածման մասին։ Նախորդ խիստ ռեժիմը ավելի արագ անցավ, քանի որ այդքան ցուրտ չէր, սակայն հիմա երկրում տեղում է առատ ձյուն, ինչը նաև ազդում է տրամադրության վրա»-ասաց մեր զրուցակիցը։ 

Քաղաքականություն

Պատահարներ