ՀՐԱՏԱՊ. Հայաստանում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի. Նիկոլ Փաշինյան

Հուլիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի ևս մեկ ամսով: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Փաշինյանը:

«Իհարկե, մենք հասկանում ենք, որ չենք կարող արտակարգ դրության ժամկետն անվերջ երկարացնել: Ըստ ամենայնի, եթե ամեն ինչ այսպես գնա, մենք առնվազն մեկ անգամ հիմա կերկարացնենք»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց նաև, որ այդ ընթացքում ՀՀ կառավարությունը կփորձի կատարելագործել նաև արտակարգ դրության մասին ՀՀ օրենսդրությունը այնպես, որ արտակարգ դրության ռեժիմը վերացնելուց հետո կառավարությունը որոշակի գործիքներ ունենա հակահամաճարակային քաղաքականություն վարելու:

«Այո, մենք քննարկում ենք, որ չենք կարող անվերջ երկարացնել արտակարգ դրության ռեժիմը: Դա խնդիր է, բոլորիս համար է խնդիր, բայց մյուս կողմից չենք կարող նաև համաճարակային վիճակը հաշվի չառնել»,- ասաց վարչապետը:

 

Քաղաքականություն