ԿԲ-ի մոտ ակցիա իրականացնողներից 5-ը բերման է ենթարկվել

Կենտրոնական բանկի մոտ անցկացված ակցիայից կան բերման ենթարկվածներ: ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ բերման է ենթարկվել 5 քաղաքացի՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ Ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կենտրոնական բանկի դիմաց բողոքի ակցիա է. մասնակիցները պահանջում են վարկային արձակուրդ։

Քաղաքականություն

Պատահարներ