Նորքի տուն-ինտերնատում կորոնավիրուսի դեպքեր չկան. մահացել է 10 վարակակիր. Սոնա Մարտիրոսյան

Նորքի տուն-ինտերնատում մահացել է կորոնավիրուսով վարակված տասը տարեց: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` վարակակիրների ամբողջական թվի մասին հստակ տվյալ այս պահին չկա. 

«Մայիսին արձանագրված առաջին 17 դեպքից հետո գրեթե ամենօրյա պարբերականությամբ թեստավորում է իրականացվել: Տուն-ինտերնատի բոլոր 28 աշխատակիցները, որոնք վարակակիր են եղել, այժմ առողջացել են: Նրանք հոսպիտալացված չեն եղել, քանի որ անհրաժեշտություն չի եղել: Շուրջ մեկ ամիս է՝ նրանք վերադարձել են իրենց բնականոն աշխատանքին»:

Մարտիրոսյաը նշեց, որ տուն-ինտերնատում կորոնավիրուսի դեպքեր չկան ո՛չ աշխատակիցների, ո՛չ տարեցների մոտ:

 

Քաղաքականություն

Պատահարներ