Ռուս զինծառայողի մահվան գործի քննությամբ զբաղվում է հայկական կողմը

Գյումրիում ռուս զինծառայողի՝ 20-ամյա Սալիխով Ս-ի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110 հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը): Այս մասին տեղեկացրել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Քննությամբ զբաղվում է հայկական կողմը:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Գյումրու բնակարաններից մեկում հայտնաբերվել է ռուսական ռազմաբազայի 20-ամյա զինծառայողի կախված դին: 


 

Քաղաքականություն