ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հափշտակված դրամապանակում նախնական տվյալներով՝ 1307 դոլար և 40 հազար դրամ է եղել

Հուլիսի 5-ին, ժամը 14-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում է ստացվել։ Դեպքի վայր՝ Աճառյան փողոց մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ բնակարան են մտել բաց պատուհանով։ Տնից հափշտակել էին դրամապանակ, որի մեջ, նախնական տվյալներով՝ 1307 դոլար և 40 հազար դրամ էր եղել։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Դեպքի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում Ավանի քրեական հետախույզները ձեռնարկել են տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ։ Հաղորդումից երկուսուկես ժամ հետո կասկածվողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Ավանի բաժանմունք, ապա ներկայացվել դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։

Հետագա միջոցառումներով հայտնաբերվել է նաև գողացված դրամապանակն ու մի քանի հարյուր հազար դրամ։ Նախնական տվյալներով՝ դոլարը փոխանակել էր դրամով ու մի մասը ծախսել։ Բնակարանային գողության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

 


 

Քաղաքականություն

Պատահարներ