Վայոց ձորում կորոնավիրուսային հիվանդության186 դեպք է գրանցվել. 6 մարդ մահացել է

ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 186 դեպք: Մարզպետարանից ներկայացված տվյալների համաձայն, փաստացի բուժում է ստանում 117 քաղաքացի, (ստացիոնար բուժման մեջ են գտնվում 53 անձ, ԱԱՊ բժշկի կողմից տնային բուժում են ստանում 64-ը):

Առողջացել է 63 մարդ, ընդհանուր մահացել է 6 մարդ։ Մարտի 16-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 369 նմուշառում, վերահսկվել է՝ 1074 մեկուսացված անձ։ 

Քաղաքականություն