Առանց կատալիզատորի մեքենա վարելու համար վարորդները կտուգանվեն 300.000-ից 1 մլն դրամի չափով. նոր օրինագիծ

Վերջին օրերին համացանցում լայն քննարկումների առիթ է դարձել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը։  Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մշակվող նոր օրինագիծը, որով նախատեսվում է տուգանել այն վարորդներին, որոնք առանց կատալիտիկ չեզոքացուցիչների (կատալիզատոր) կամ անսարք չեզոքացման համակարգով մեքենա կվարեն: Այս մասին հայտնում է Armdaily.am-ը:

 

Նախագծով առաջարկվում է քաղաքացիներին տուգանել 300,000 դրամով, իսկ իրավաբանական անձանց՝ 500,000 դրամով։ Ընդ որում, մեկ տարվա ընթացքում նույն խախտումն իրականացնեոլւ համար քաղաքացիները կտուգանվեն 600.000 դրամի չափով, իսկ իրավաբանական անձինք՝ 1.000.000 դրամի չափով։

 

«Եթե տրանսպորտային միջոցը շահագործվում է առանց չեզոքացման համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով՝ վնասակար նյութերն անարգել արտանետվում են մթնոլորտային օդ, ինչը չափազանց վտանգավոր է, մանավանդ եթե ստանում է զանգվածային բնույթ, ինչպես ներկայումս նկատվում է Հայաստանում։ Հանդիպում են նաև ավելի մեծ արժեք ունեցող չեզոքացուցիչներ, որը պայմանավորված է դրանում պարունակվող թանկարժեք մետաղների մեծ քանակով։ Հետևաբար, նախատեսվող տուգանքի չափը չպետք է փոքր լինի քաղաքացու կամ պաշտոնատար անձի կողմից կատալիտիկ չեզոքացուցիչի ապամոնտաժման և իրացման արդյունքում ստացվելիք դրամական օգուտից»,-նշված է հիմնավորման մեջ։

Ընդունվելու դեպքում նախագիծը ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Քաղաքականություն

Պատահարներ