Դատավորը մերժեց Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազների միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադորղ դատախազների ներկայացրած միջնորդությունը։
 

Դատախազները դատարանին միջնորդել էին սահմանափակել պաշտպանական կողմի՝ տարբեր տեսակի միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքը։
 

Դատական նիստը աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված հետաձգվեց: Դատական հաջորդ նիստը կկայանա հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին։

Քաղաքականություն

Պատահարներ