ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 349 նոր դեպք, 605 պացիենտ առողջացել է
Հուլիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29285 դեպք, որոնցից 16907-ն` առողջացած, 503-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 12-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11711 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 125088 թեստավորում: Նախորդ օրը կատարված 1273 թեստից 924-ը եղել է բացասական։
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 349 նոր դեպք և 605 առողջացած։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 164 է:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության փոխնախարարը կորոնավիրուսով է վարակվել
ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը կորոնավիրուսով է վարակվել։ Այս մասին քիչ առաջ ԱԺ պաշտպանության և անվտանգութ...
ՀՀ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 330, մահվան՝ 7 դեպք
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 6-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդ...
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Կորոնավիրուսով վարակման 706 նոր դեպք, 205 ապաքինված, 7 մահ
Հրապարակվել են կորոնավիրուսով վարակումների թարմացված տվյալները: Այսպիսով, հուլիսի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ վարակ...
COVID-19-ը Հայաստանում. 535 նոր վարակակիր, 18 մահ, 520 անձ ապաքինվել է
Հայաստանում հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 535 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...