Կոտայքի մարզում Mercedes-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն ու պոկել բարձրավոլտ էլեկտրալարերը

Հուլիսի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:15-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը Զովունի գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել է, պոկվել են նաև բարձրավոլտ էլեկտրալարերը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:


 

Քաղաքականություն

Պատահարներ