Մտածում ենք արտակարգ դրության ավարտից հետո պահպանել կանոնները՝ դիմակների կրումը. Թորոսյան

«Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգելու անհրաժեշտություն կա, բայց արտակարգ դրությունից դուրս էլ օրենսդրական կարգավորումների կարիք կա, որպեսզի երկրում հակահամաճարակային կանոնները պահպանելու իրավական ռեժիմ լինի։ Երեկ վարչապետն էլ հայտարարեց, որ ամենայն հավանականությամբ արտակարգ դրությունը կերկարաձգվի»,- այս մասին քիչ առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՆ Արսեն Թորոսյանը։

 

Նախարարը նշեց` արտակարգ դրությունը եթե դադարի, մենք հնարավորություն ունենանք օրենսդրական մակարդակով պարտադրել մեր ազգաբնակչությանը պահպանել կանոնները՝ դիմակների կրումը, սոցիալական հեռավորության պահպանումը, այլ կարգավորումներ տարբեր տնտեսվարող սուբյեկտների մոտ, ինչպես նաև դրանից բխող պատասխանատվության միջոցները, որովհետև այո, մենք էլ ենք հասկանում, որ հավերժ արտակարգ դրություն չի կարող լինել։

Քաղաքականություն

Պատահարներ