Քարդաշյանը կոչ է արել օժանդակել Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով տուժած փոքր բիզնեսին

#SupportArmenia․ Հայաստանի աջակցության հիմնադրամը սկսել է դրամահավաք՝ օգնելու կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում տուժած փոքր բիզնեսին։ Այս մասին իր ֆեյսբուքում հայտնել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը՝ կոչ անելով օժանդակել Հայաստանին։

Քարդաշյանը նշել է, որ պետության հատկացրած ֆինանսական աջակցության հասանելիությունը ոչ միշտ է հասանելի, և շատ փոքր, ընտանեկան բիզնեսներ հայտնում են, որ ստիպված են եղել արտադրությունը կրճատել մինչև 90 տոկոս՝ ի հավելում աշխատակազմի հեռացման։

Քաղաքականություն