ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս գիշեր հայտնաբերվել է մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ կասկածվող շուրջ 30 անձ

Հուլիսի լույս 7-ի գիշերը Շենգավիթի համայնքային ոստիկանները, վարչական շրջանը սպասարկող պարեկային ոստիկաններն ու պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները գիշերային ստուգայցեր կատարեցին վարչական շրջանի մի շարք փողոցներում։

Միջոցառման նպատակը մարմնավաճառությամբ զբաղվող անձանց հավաքատեղիներ հայտնաբերելն էր։ Արդյունքում՝ Բագրատունյաց փողոցի որոշ հատվածներից, ինչպես և մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի հարակից տարածքից, պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերվեց շուրջ 30 անձ։

Կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Նախապատրաստվում են նյութեր։ Բնակչության անդորրով մտահոգ՝ ոստիկանության նմանօրինակ միջոցառումները պարբերաբար են։

Քաղաքականություն

Պատահարներ