Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին. Տիկարաձե

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Հայաստանին։

Ինչպես հայտնում է apsny.ge կայքը, նրա խոսքով, Վրաստանը կախում ունի հայկական կողմից և այն պահանջմունքներից, որոնց մասին հենց իրենք կասեն:

«Մենք կախված ենք հայկական կողմից և այն պահանջմունքներից, որոնց մասին հենց իրենք կասեն: Վրացական կողմը պատրաստ է հարևան երկրին տրամադրել անհրաժեշտ օգնություն»,- ասել է Ե. Տիկարաձեն։

Քաղաքականություն