Ընտրակաշառքի գործով կալանավորվել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը

Ազգային անվտանգության ծառայությունում քննվող ընտրակաշառքի գործով կալանավորվել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը: Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ, գնդապետ Արթուր Գեւորգյանը:

 

Ընտրակաշառքի գործով կալանավորվել է նաեւ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը։ Նշենք, որ գործով որպես մեղադրյալ է ներգրավված նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Վերջինս մեղադրանքը չի ընդունում:

Քաղաքականություն

Պատահարներ