Ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանն ու բռնկվել

Հուլիսի 8-ին՝ ժամը 03։02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 50/20 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան։

 

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) բախվել է էլեկտրական սյանը և բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։14-ին, մարվել՝ 03։19-ին։ Այրվել է ավտոմեքենայի շարժիչը և էլեկտրական սյան վրա մալուխ՝ մոտ 6 գմ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։


 

Քաղաքականություն