Ձեր ամբողջ խմբակցությունը պետք է ինքնամեկուսանար. Գևորգ Գորգիսյանը` «Իմ քայլի» մասին

Ձեր խմբագրության մի մասը, գիտենք, որ վարակակիր է կորոնավիրուսով, մյուս մասը կոնտակտովոր է ու ոնցոր 14 օր չի ինքնամեկուսացել՝ ըստ պարետի որոշման, հիմա բոլորով հավաքել ենք այստեղ` քննարկելու նախագծեր, որոնց հրատապությունը այդքան էլ հասկանալի չէ: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ դիմելով օրակարգային հարցերը զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին:
 

Գևորգ Գորգիսյանը նշեց, որ առնվազն տեսնում է պատգամավորների, որոնց մասին հայտարարվել էր, որ կորոնավիրուսով վարակված են, և 14 օրը չի լրացել, նաև կոնտակտավորներ են ներկա: «Այսինքն` նրանք, ովքեր շփվել էին այդ մարդու հետ, պետք է 14 օր մեկուսանային, իսկ դա, կարծում եմ, ձեր ամբողջ խմբակցությունն է, որ պետք է ինքնամեկուսանար, որ չի արել»,-ասաց նա և նշեց, որ գուցե միայն հրատապ հարցերը ներառվեին ԱԺ արտահերթ նիստին օրակարգում:
 

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը միջամտեց և նշեց, որ բոլոր այն պատգամավորները, որոնք ցուցում ունեն մեկուսանալու, մեկուսացված են, ինքնամեկուսացած են: «Այն պատգամավորները, որոնք նախկինում, օրինակ` տիկին Պողոսյանը, եղել են կորոնավիրուսով հիվանդ, կոնկրետ նրա դեպքում 16 օրն է լրացել և բացասական թեստի պատասխանով կազդուրված է, ինչի համար բոլորիս շնորհավորում եմ»,-ասաց նա:

Քաղաքականություն

Պատահարներ