Լուսանկարում երեկ կատարված առևտրից գոյացած պլաստիկե տոպրակների կույտն է. Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել իր էջում ու գրառում արել:

«Լուսանկարում երեկ կատարված առևտրից գոյացած պլաստիկե տոպրակների կույտն է։ Մի ապրանքը փաթեթավորվում է մի քանի անգամ՝ նախ կշռելուց, հետո՝ դրամարկղի մոտ։

Յուրաքանչյուր տարի ավելի քան մեկ միլիոն ծովային թռչուն ու կենդանի է սատկում մեր բոլորիս տներից գոյացած պլաստիկե իրերի պատճառով։

Ամեն տարի այնքան պլաստիկ է նետվում, որ կբավականացներ մեր մոլորակը չորս անգամ ծածկելու համար:

#Ոչպլաստիկին

#Կրիր_բազմակի_օգտագործման_կտորից_տոպրակներ»,-գրել  է նա:

Քաղաքականություն