ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիմակ չկրելու տուգանքները, այնուամենայնիվ, բարձրանալո՞ւ են, թե՞ ոչ. Նաիրա Զոհրաբյան

Վարչական իրավախախտումների վերաբերյալ նախագիծը ընդհանրապես չի՞ գալու Ազգային ժողով, թե որոշակի փոփոխությունների ենթարկվելուց հետո վերադառնալու է, այսինք` մենք ունենալո՞ւ ենք տուգանքների այդուհանդերձ ավելացված չափ: Այս մասին այսօր արտահերթ նիստին հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին, որը ներկայացնում էր արտահերթ նիստի օրակարգը:

 

Հիշեցնենք` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը առաջարկում էր փոփոխություն կատարել վարչական իրավախախտման մասին օրենսգրքում և խստացնել բաց տարածքներում դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքի չափը։

Տուգանքի չափը բաց տարածքում դիմակ չկրելու համար կկազմի 20 հազ․ դրամ՝ 10 հազ․ փոխարեն, իսկ փակ տարածքներում կկազմի 50 հազ․ դրամ՝ 20 հազ․ փոխարեն։ 

Ավելի ուշ  «Իմ քայլը» որոշեց ԱԺ օրակարգ չբերել օրենքի նախագիծը: 

Քաղաքականություն