ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քսենիա Սոբչակը ձերբակալվել է․ RBC

Մոսկվայի Լյուբյանկա փողոցում ձերբակալվել է լրագրող, հեռուսահաղորդավար Քսենիա Սոբչակը, որտեղ ակցիա են անցկացնում՝ ի պաշտպանություն այսօր ձերբակալված «Ռոսկոսմոսի» տնօրենի խորհրդական Իվան Սաֆրոնովի: Ինչպես հայտնում է RBC-ն, սոբչակը ակցիային մասնակցում էր «Ազատություն Իվան Սաֆրոնովին» մակագրությամբ շապիկով: Ընդհանուր առմամբ, պիկետների ընթացքում բերման է ենթարկվել մոտ 20 լրագրող։

Հիշեցնենք, որ Իվան Սաֆրոնովը ձերբակալվել է այսօր՝ հուլիսի 7-ին: Նա կասկածվում է ՆԱՏՕ-ի հետախուզություններից մեկի համար աշխատելու և դասակարգված տվյալների փոխանցման մեջ: Ավելի ուշ Սաֆրոնովը հարցաքննվել է և տարվել դատարան։

Քաղաքականություն

Պատահարներ