Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հայտնում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 963 դեպք:

Ապաքինվել է ևս 3 պացիենտ, ապաքինվածների թիվը կազմում է 841:

Կորոնավիրուսի հետևանքով մինչ օրս երկրում մահացել է 15 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 3903 մարդ, իսկ հիվանդանոցներում հսկողության տակ՝ 202 մարդ:


 

Քաղաքականություն

Պատահարներ