Վրաստանը կթույլատրի գործարարների մուտքը բոլոր երկրներից

Վրաստանում տնտեսական գործունեությանն աջակցելու նպատակով գործարար ուղևորությունները բոլոր երկրներից կիրականացվեն առանց խոչընդոտների: Ինչպես փոխանցում է  Новости-Грузия-ն, այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտնել է կառավարության մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանին:

Վրաստանն աստիճանաբար բացում է սահմանները միջազգային ճանապարհորդների համար և արդեն հայտնի է, թե որ առաջինը երկիր մտնել կթույլատրվի գործարարներին:

Սահմանը հատելուց հետո արտասահմանցի գործարարները ստիպված կլինեն վճարել 14-օրյա կարանտինային կացարանի համար կամ 72 ժամը մեկ ՊՇՌ թեստ հանձնել կորոնավիրուսի հայտնաբերման համար՝ դարձյալ իրենց հաշվին:

Վրաց կառավարությունը կարծում է, որ այս միջոցը կօգնի հյուրանոցային ոլորտին, որը ներկա պահին անկումային փուլում է գտնվում: Նշվում է, որ 14-օրյա կարանտինի և թեստավորման գները խելամիտ կլինեն:

Վճարովի կարանտինն ու թեստերը չեն վերաբերում Գերմանիայի, Ֆրանսիայի, Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի բնակիչներին, որոնց հետ Վրաստանը սահմանը բացում է առանց որևէ պայմանների:

Էլեկտրոնային ձևաթուղթը, որը նախապես պետք է լրացնեն Վրաստան այցելել ցանկացող անձինք, հասանելի կլինի www.StopCoV.ge կառավարական կայքում:

Բացի այդ, նշվում է, որ Վրաստանի քաղաքացիները ԵՄ երկրներ այցելելուց հետո հայրենիք վերադառնալիս պետք է երկշաբաթյա պարտադիր կարանտին անցնեն:

Քաղաքականություն

Պատահարներ