Արտակարգ դրության ժամանակ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները կանցնեն նախարարության կառավարման տակ

Կառավարության այսօրվա օրակարգի զեկուցվող հարցերի մեջ է ընդգրկվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» 2012 թվականի մարտի 21-ի օրեն քում փոփոխություններ կատարելու որոշման նախագիծը:

 

Նախագծով առաջարկվում է Արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կառավարման լիազորություններն անցնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին (բացառությամբ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների)` արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ սահմանված ծավալներով և լիազորությունների շրջանակով:

Արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպվում է առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանների համաձայն, որոնք չկատարելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Փոփոխությունների համապատասխան բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողները կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորները պարտավոր են անցնել համապատասխան վերապատրաստում կամ ներգրավվել բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացին` Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

Քաղաքականություն