Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 22 նոր դեպք, մահացել է 1 մարդ

Հուլիսի 9-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 22 նոր դեպք, ևս 23 հոգի առողջացել է:

Արձանագրվել է նաեւ մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 8 է:

Մարզում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է կորոնավիրուսի 1305 դեպք, 995 մարդ առողջացել է, մահվան 17 դեպք է արձանագրվել։

 

Քաղաքականություն

Պատահարներ