Գյումրու տուն-ինտերնատի ևս 2 քաղաքացի է հիվանդանոցում մահացել

Գյումրու ծերերի տուն-ինտերնատում այսօր և նախորդ օրը կորոնավիրուսի նոր դեպքեր չեն հայտնաբերվել: Հիվանդների և ինքնամեկուսացվածների թիվը մնացել է նույնը՝ կորոնավիրուս է հաստատված 55 տարեցի ու հաշմանդամություն ունեցողի և 12 աշխատակցի մոտ: Այս մասին գրում է ՀԺ-ն։ 

Հիվանդանոց տեղափոխման նոր դեպքեր ևս չկան: Դեռ երկու օր առաջ Գյումրու, Երևանի և Սպիտակի հիվանդանոցներ էին տեղափոխվել 37 տարեց ու մեկ աշխատակից: 4 հոգի ներկա պահին բուժումը շարունակում է Երևանում, 3-ը՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, 30-ը՝ Սպիտակում:

Հաստատության ևս 11 աշխատակցի տնային մեկուսացման ցուցում է տրված: Հիվանդության անախտանիշ ընթացք ունեցող 18 տարեց մեկուսացված է հաստատության մեկուսարաններում:

Մեկ վատ նորություն, սակայն, կա: Ըստ Գրիգորյանի,  գրանցվել է մահվան 2 նոր դեպք: Երեկ երկու տարեց խնամյալ է մահացել: Նրանք վարակված են եղել կորոնավիրուսով, սակայն ունեցել են նաև ուղեկցող ծանր հիվանդություններ:

Մահվան առաջին դեպքը գրանցվել էր հուլիսի 7-ին: Սպիտակ տեղափոխված տարեցներից մեկն էր մահացել, որը կորոնավիրուսից բացի, ունեցել էր քաղցկեղ և ուղեկցող այլ հիվանդություններ:

 

Քաղաքականություն

Պատահարներ