ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 526 նոր դեպք, 573 մարդ ապաքինվել է

Հայաստանում հուլիսի 9-ի դրությամբ կորոնավիրուսի 526 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 30 հազար 346 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 573 մարդ, շարունակում է բուժվել 11 հազար 641-ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 18 հազար  մարդ։

Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 14 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 535 է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 170-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 129 հազար 166 քաղաքացի: 

Քաղաքականություն