ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե Հրայր Թովմասյանն հարցազրույցիս ժամանակ լույսն անջատելու հնարավորություն ունենա, կանի. Ա. Սիմոնյան

Կարծում եմ՝ բացի մեզնից, մնացած բոլորը ինչ-որ ձեւով ինչ-որ ակնկալիքներ ունեին ՄԻԵԴ-ից, մենք որեւէ ակնկալիք չունեինք, որ ՄԻԵԴ-ը «միջանկյալ» միջոց կկիրառի եւ ակնկալիք էլ չունեինք, որ այս որոշման հետ կապված որեւէ միջազգային կառույց հակառակ դիրքորոշումը կցուցաբերի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՄԻԵԴ-ի երեկվա որոշմանը, որով մերժվել է ՍԴ արդեն նախկին երեք անդամների եւ Հրայր Թովմասյանի դիմումը, որով հերջիններս առաջարկում էին «միջանկյալ միջոց» կիրրառել,որով կկասեցվեին սահմանադրական փոփոխությունները:

Քաղաքականություն

Պատահարներ