ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները Հյուսիսային պողոտայից երիտասարդ աղջկան բերման են ենթարկել

Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ինչպես են ոստիկանները ուժի կիրառմամբ երիտասարդ աղջկան մոտեցնում և նստեցնում պարեկապահակային ծառայություն իրականացնող ավտոմեքենան, իսկ աղջիկը բարձրաձայն պահանջում է, որ իրեն ազատ թողնեն, բղավում է:
Ոստիկանությունը անդրադարձել է միջադեպին՝ հրապարակելով կադրեր, որոնք արված են բերման ենթարկելուց առաջ: Հրապարակված կադրերում,  երևում է, որ ոստիկանները բացատրական աշխատանքներ են իրականացնում աղջկա հետ, պահանջում են երիտասարդ աղջկանից ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, որը սակայն աղջիկը չունի:Բացի դա, աղջիկը հրաժարվում է ներկայանալ և հավելում որ ինքն օրենքը և պարետի գրածն արհամարհած ունի: Ինչից հետո ոստիկանը հորդորում է աղջկան հետևել իրեն, Երիտասարդ աղջիկը հրաժարվում է կատարել ոստիկանների պահանջը, ինչից հետո իրավապահները բերման են ենթարկում: 

Մանրամասները՝ տեսանյութում։

Քաղաքականություն

Պատահարներ