74-ամյա վարորդը LADA-ով բախվել է ցանկապատին և բարձրությունից ընկել բնակչի հողամասի մեջ․ վիրավոր ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր, հուլիսի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը մանրամասնելով, որ ժամը 10։30-ի սահմաններում Գլաձոր գյուղի բնակիչ 74-ամյա Ս․ Հարությունյանը իր վարած Վազ 217030 մակնիշի ավտոմեքենայով Եղեգնաձոր քաղաքի Ավագյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել նույն փողոցի18-րդ տանը հարակից հողամասում։

Վթարի հետևանքով վարորդ Ս․Հարությունյանն ու նրա ուղևոր Գլաձոր գյուղի բնակիչ 69-ամյա Մ․Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Դեպքի վայր ժամանած Եղեգնաձորի բժշկական կենտրոնի բժիշկները վարորդին և ուղևորին դուրս են բերել ավոտմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորներն ամուսիններ են և Եղեգնաձորի բժշկական կենտրոնում անհրաժեշտ բժշկական օգնությունն ստանալուց հետո միջին ծանրության ախտանիշով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՃՈ ծառայողները, փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Քաղաքականություն