Adjarabet-ի գրասենյակում ռումբի մասին ահազանգ է ստացվել. ԱԻՆ

Հուլիսի 10-ին, ժամը 18։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Աջարաբեթ․էյեմ» բուքմեյքերական գլխավոր գրասենյակում ռումբ է տեղադրված։ Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը:

Քաղաքականություն