ԱՄՆ-ն կոռուպցիայի դեպ պայքարի մասնագետ կգործուղի Հայաստան. RT

ԱՄՆ պետդեպարտամենտը մտադիր է մասնագետ գործուղել, որը կօգնի ՀՀ կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարում: Նա կհամագործակցի հանրապետության Արդարադատության նախարարության հետ և կնպաստի բարեփոխումների խթանմանը: 

 

«Խորհրդատուն կաջակցի Հայաստանի կառավարությանը հակակոռուպցիոն նոր մարմիններ ստեղծելու և դրանց արդյունավետության բարձրացման գործում: Այս հաստատությունները կուսումնասիրեն կոռուպցիայի դեպքերը և պատասխանատվության կենթարկեն կոռուպացված պաշտոնյաներին, - ասվում է պետդեպարտամենտի հայտարարության մեջ, որը մեջբերել է RT-ը: 

 

Լրատվականը նշում է, որ ամերիկացի մասնագետը ՀՀ իշխանություններին խորհրդատվություն կտրամադրի իրավապահ մարմինների բարեփոխումների մշակման և իրականացման վերաբերյալ: Խորհրդատուն նաև կկազմակերպի ուսումնական շրջագայություններ, քննիչների համար կանցկացնի դասընթացներ և կկառավարի Վաշինգտոնի կողմից ֆինանսավորվող ծրագրերը: Ինչպես ընդգծվում է գերատեսչությունում, այս պաշտոնի համար կարող են դիմել միայն Ամերիկայի քաղաքացիները:

Քաղաքականություն