Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան» թիվ 2 գիշերօթիկում 10 երեխայի և 5 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում կորոնավիրուսի դեպքերը հաստատվել են ընդամենը մեկ ժամ առաջ: Թեստերի պատասխանները ստացվել են: Արդեն հայտնի է, որ վարակը հաստատված է 10 երեխայի և 5 աշխատակցի մոտ:

 

Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:

«Աշխատակիցներից մեկի մոտ թեթև ջերմություն է եղել, սրանով պայմանավորված էլ՝ միանգամից երեկ թեստավորվել էին բոլորը: 21 երեխա է թեստավորվել և աշխատակիցները: 21 երեխայից 10-ի մոտ է հաստատվել վարակը, ինչպես նաև՝ 5 աշխատակցի»,- ասաց պատասխանատուն:

Ներկա պահին բոլորն իրենց, ըստ Սոնա Մարտիրոսյանի, լավ են զգում:

 

Վերջինիս տեղեկացմամբ՝ հաստատությունում գրանցված է 80 երեխա, բայց այս պահի դրությամբ այնտեղ գիշերում են 21-ը, մյուսները կարանտինային ռեժիմի հայտարարումից հետո տեղափոխվել են կենսաբանական ընտանիքներ:

 

Քաղաքականություն