Ի՞նչ է նշանակում «ժողովուրդներին նախապատրաստել խաղաղությանը».Արման Աբովյանը՝ իշխանություններին

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

Հայաստանում շատ վաղուց գործում է (մոտ տաս տարուց ավել ) այսպես կոչված "թուրքերին ներող ադրբեջանասերների" մի փոքրիկ, բայց այսօր չափազանց ազդեցիկ "պսևդոհայերի ակումբ", որը պարբերաբար փորձում է հայկական տեղեկատվական դաշտ նետել որոշ գաղափարներ, որոնք վերաբերվում են մեր հարաբերություններին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ։


Պետք է անպայման ընդգծել,որ այդ հակահայկական և հակապետական գաղափարները ներգցում են "համերաշխության" և առաջադիմական" գաղափարների ներքո այն կազմակերպությունների կամ անհատների կողմից, որոնք ստանում են ֆինանսավորում հեռո՜ւ հեռո՜ւ դրսերից։
Մեզ "տակից" փորձում են համոզել, որ ոչ թե թուրք կամ ադրբեջանցի ժողովուրդներն են մեղավոր իրենց պետությունների հակահայկական քաղաքականության մեջ, այլ այդ պետությունների "քքխխ" ղեկավարները, մոռանալով որ բոլոր կոտորածները սկսած Աբդուլ Համիդյան ջարդերից ,1915 Ցեղասպանությունից և վերջացրած՝ Բաքվի,Սումգաիթի,Ամրաղայի կոտորածներից իրագործումում էին հենց "անմեղ" հասարակ թուրքերը և ադբեջանցիները։


Այս առումով շատ փորձված և արդյունավետ մարտավարություն է իրականացվում սրանց կողմից Հայսատանում, դրա հետ զուգահեռ տարատեսակ ֆոնդերից, պարբերաբար ֆինասավորվում են շատ կասկածելի ծրագրեր, որոնց շրջանակներում կազմակերպվում են իբր "համերաշխությանը" միտված գործընթացներ, օրինակ այսպես կոչված "Տեկալի գործընթացը" կամ Հայոց Ցեղասպանության պատճառների և հետևանքների "ալտերնատիվ" ուսումնասիրությունները (սրա մասին ես առիթ կունենամ մանրամասն առանձին խոսել)։
...օրինակները շատ են։
Ինչի՞ համար եմ սա գրում,
Կհարցնեք դուք...


Պատասխանեմ՝ ինձ մինչ օրս ոչ ոք իշխանավորներից այդպես էլ չկարողացավ հստակ բացատրել, թե ի՞նչ է նշանակում "ժողովուրդներին նախապատրաստել խաղաղությանը" թեզի հայկական կողմի տեսլականը և այս թեզի շուրջ ստանձնած ՄԵՐ պարտավորությունները, իսկ հաշվի առնելով ակնկալվող "թուրքերին ներող ադրբեջանասերների ակումբի" ակտիվությունը ինձ շատ հետաքրքիր է պետական պատասխանատուների տեսլականը վերը նշված հարցերի շուրջ։
Ես չեմ դիտարկում դավադրության տեսությունը, սակայն հարցերը պահանջում են իշխանություններից հրատապ,շատ հստակ և հսականալի պատասխաններ։

Հ.Գ. Իսկ երբ բոլոր նրանք, ովքեր կփորձեն համոզել ձեզ, որ "թուրքը և ադրբեջանցին" մեր նման ժողովուրդներ են և ուզում են "խաղաղություն", դուք պարզապես ՈՒՇԱԴԻՐ ուսումասիրեք ստորև ներկայացված քարտեզը և իմացեք մի բան, թուրքի և ադրբեջանցու համար խաղաղությունը նշանակում է՝ Ձեր և Ձեր երեխաների ոչնչացում և մեր Հայրենիքի բռնազավթում։
Ուրիշ ոչ մի բան...

Քաղաքականություն

Պատահարներ