Իտալիան փակում է սահմանը 13 երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար

«Ռոյթերս» գործակալությունը հայտնում է, որ Իտալիայի կառավարությունը արգելել է 13 երկրներից ժամանողների մուտքն Իտալիա։ Այդ երկրներն են Հայաստանը, Բահրեինը, Բանգլադեշը, Բրազիլիան, Բոսնիա և Հերցեգովինան, Չիլին, Քուվեյթը, Հյուսիսային Մակեդոնիան, Մոլդովան, Օմանը, Պանաման, Պերուն և Դոմինիկյան Հանրապետությունը։ Երկրների ցանկը կազմել է Իտալիայի առողջապահության նախարարությունը։

 

«Մենք չենք կարող վատնել վերջին ամիսներին իտալացիների կատարած զոհողությունները»,- ասել է Իտալիայի առողջապահության նախարարը։

Քաղաքականություն

Պատահարներ