Լարված իրավիճակ նախագահի նստավայրի մոտ. կա բերման ենթարկված

Լարված իրավիճակ Բաղրամյան 26-ում: Այստեղ էր մամուլի ասուլիս անելու համար «Կամք» հասարակական շարժման ղեկավար Վահագն Չախալյանը:

 

«Մենք ակցիա չենք անում, մենք այստեղ ընդամենը մամուլի ասուլիս ենք անելու և նախագահի նստավայրին նամակ ենք հանձնելու։ Ոչ ակցիա ենք անում, ոչ «ռուպռ» ենք բերել, ոչ պլակատ ունենք, ոչ մի հակաօրինական բան չենք անում», - ասաց Վահագն Չախալյանը։

 

Նա նշեց, թե Հայաստանում արտոնյալների խումբ է ձևավորվում, ովքեր ինչ ուզել-անելու իրավունք ունեն։

««Ոչ խտրականությանը»։ Դուք ապազգային և ազգային ուժերի միջև խտրականություն եք դնում։ Ինչպես որ մի քանի օր առաջ այլ ինչ-որ քաղաքական ուժի ներկայացուցիչներ ասուլիս են արել այստեղ, մենք էլ ենք անելու», - ասաց Վահագն Չախալյանը։

 

Նշենք որ՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Բաղրամյան 26-ի առջև համակիրների հետ ասուլիս էր հրավիրել որտեղ հայտարարեց, թե չստորագրելով Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխությունը՝ Արմեն Սարգսյանն արգելակել է գործընթացը:

 

Ասուլիսը  դարձավ բազմամարդ և ոստիկանները պահանջեցին պահպանել արտակարգ դրության պահանջները։  Երբ նրանց պահանջը չբավարարվեց, ոստիկանները բերման ենթարկեցին ասուլիսը հրավիրած Վահագն Չախալյանին։  Նա ոստիկանության Մալաթիայի բաժանմունքում է։

Քաղաքականություն

Պատահարներ