1 ամիս ժամանակ տրվեց հնամաշ իրերի շուկայի առևտրականներին` քննարկելու առևտուրն այլ վայրում կազմակերպելու հարցը. Tert

Առևտրականների մի մասը Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչի հետ համաձայնության եկավ օգոստոսի 15-ից հետո լքել տարածքը, իսկ մինչ այդ քննարկել առևտուրն այլ վայրում կազմակերպելու հարցը։ Ինչպես հայտնում է Tert.am-ը, ոմանք էլ նշեցին, որ այս տարածքը հարմար է, հաճախորդները գիտեն իրենց գտնվելու վայրը, տրանսպորտային շարժ կա այդ տարածքում, և դեմ են այլ տարածք տեղափոխվելուն։ Այսօր բողոքի ակցիան ավարտվեց, կա մեկ բերման ենթարկված քաղաքացի։


Հիշեցնենք, որ այսօր ակցիա իրականացնողները նշեցին՝ գուցե քաղաքապետ Հայկ Մարությանի հետ պայմանավորվածություն ձեռք կբերեն և առևտուր իրականացնելու տարածք կգտնեն։ Քաղաքապետարանից հայտնում են, որ նրանց երկու տարածք է առաջարկվել։ Ակցիային զուգահեռ ոստիկանությունը հորդորում է սոցիալական հեռավորություն պահել, պատշաճ կարգով դնել դիմակները։


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: 

Քաղաքականություն

Պատահարներ