Այլ երկրների կարծիքը չի փոխի Սուրբ Սոֆիայի կարգավիճակի վերաբերյալ Թուրքիայի որոշումը. Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է, որ այլ պետությունների կարծիքը չի փոխի Սուրբ Սոֆիայ տաճարի կարգավիճակը թանգարանից մզկիթի վերածելու Անկարայի որոշումը։

 

«Թուրքիան Սուրբ Սոֆիայի կարգավիճակը թանգարանից մզկիթի փոխելու որոշում է կայացրել՝ հիմնվելով ժողովրդի ցանկության եւ կամքի վրա: Այլ երկրների կարծիքը չի կարող ազդել մեր որոշման վրա»,- Թուրքիայի առաջնորդի խոսքերն է մեջբերում Anadolu-ն։

Ուրբաթ օրը Թուրքիայի Պետական խորհուրդը` երկրի բարձրագույն վարչական դատարանը, չեղարկել էր Սուրբ Սոֆիան թանգարանի վերածելու 1934թ. որոշումը։ Դրանից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հրամանագիր է ստորագրել՝ տաճարը մզկիթի վերածելու եւ այնտեղ մահմեդական ծառայություններ սկսելու մասին:

Քաղաքականություն

Պատահարներ