Հայաստանի շատրվանները մինչև համաճարակի ավարտը չեն գործարկվի․ Հակոբ Կարապետյան

Այս տարի չեն միացվել Երևան քաղաքի և մնացած մարզերի շատրվանները,  դրանք չեն միացվի մինչև համաճարակը չվերանա: Այս մասին  NEWS.am-ին ասաց  Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից:

 

Նա նշեց, որ  դա պայմանավորված է պարետի որոշմամբ․

«Քաղաքապետարանը մարտ ամսվա վերջին ստացել է ուղեցույց՝  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ստորագրությամբ, որի կետերից մեկում գրված է «մինչև համաճարակային իրավիճակի վերջնական ավարտն արգելվում է շատրվանային տնտեսության օգտագործումը»։

 

Կարապետյանի խոսքով որոշման հիմքերը բժշկագիտական տեսանկյունից արդարացված են, քանի որ դա  վարակի տարածման միջոց է,  կամ ռիսկային գործոն։

Քաղաքականություն

Պատահարներ