Հայաստանը պահպանում է առաջատարի դիրքը տարածաշրջանում կորոնավիրուսով վարակման ու մահացության ցուցանիշով

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

 

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, հուլիսի 11-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 10 593, մահացության ցուցանիշը՝ 189:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

 

1. Հայաստան – 10 593

2. Ռուսաստան – 4937

3. Իրան - 3036

4. Թուրքիա – 2513

5. Ադրբեջան – 2319

6. Վրաստան – 246

 

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են

1. Հայաստան - 189

2. Իրան – 150

3. Ռուսաստան – 77

4. Թուրքիա – 63

5. Ադրբեջան – 29

6. Վրաստան – 4

Քաղաքականություն