Խաբարովսկում մեծամասշտաբ ինքնաբուխ հավաք է անցկացվում նախկին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի պաշտպանության համար

Խաբարովսկի Լենինի հրապարակում ինքնաբուխ հավաք է անցկացվում նախկին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի պաշտպանության համար: 
Ըստ տարբեր աղբյուրների ՝ 35 հազար մարդ դուրս է եկել քաղաքի փողոցներ: Հավաքվածները փակել են Լենինի փողոցը և բողոքի ցույց կազմակերպել մարզպետարանի շենքի դիմաց: Նշվում է, որ ոստիկանությունը չի միջամտել: 

Ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է Ֆուրգալի մամուլի քարտուղար Նադեժդա Տոմչենկոն: Նա շնորհակալություն է հայտնել ներկաներին և հորդորեց ցրվել: Նաև, հավաքվածների հետ զրուցել է մարզային իշխանության ներկայացուցիչը եւ հայտնե, որ  «ամեն ինչ պետք է արվի օրենքի շրջանակներում» և հավելել, որ նախկին նահանգապետի ճակատագիրի հանդեպ իշխանություններն անտարբեր չեն: 

 

Մանրամասները՝ տեսանյութում: 

Քաղաքականություն