«Լոռի» ֆուտբոլային ակումբի անդամներից 17–ը վարակվել են կորոնավիրուսով

«Լոռի» ֆուտբոլային ակումբի անձնակազմի 17 անդամների PCR թեստերը դրական են եղել։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` վարակվածների թվում և՛ ֆուտբոլիստներ կան, և՛ մարզիչներ, և՛ աշխատակազմի ներկայացուցիչներ։

Ակումբը նրանց անունները չի հրապարակում՝ անձի գաղտնիության պահպանման սկզբունքներից ելնելով։

 

Ամբողջ անձնակազմը մեկուսացել է։
 

 


Քաղաքականություն

Պատահարներ